Օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան Է գրանցվել ԱՄՆ-ի հարավ-արեւմուտքում
ОБЩЕСТВОՕդի ռեկորդային բարձր ջերմաստիճան Է գրանցվել ԱՄՆ-ի հարավարեւմուտյան մասում: Այդ մասին հունիսի 21-ին հայտնել Է AP գործակալությունը:
Ամենաշոգ եղանակն այն քաղաքներում Է, որոնք տեղ են զբաղեցրել Արիզոնայի եւ Կալիֆոռնիայի նահանգների սահմանի երկայնքով:
Մասնավորապես, կալիֆոռնիական Փալմ-Սփրինգսում ջերմաչափի սյունը հունիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին, հասել Է ըստ Ցելսիուսի 49,5 աստիճանի նշագծին:
Արիզոնայի մայրաքաղաք Ֆինիքսում գերազանցվել Է ջերմաստիճանի ռեկորդը. օդը տաքացել Է ըստ Ցելսիուսի մինչեւ 47 աստիճան:
Անցած հանգստյան օրերին Էքստրեմալ տապից մահացել Է հինգ մարդ, նշում Է AP-ն:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին շոգը կսկսի թուլանալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



