Օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան Է գրանցվել ԱՄՆ-ի հարավ-արեւմուտքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕդի ռեկորդային բարձր ջերմաստիճան Է գրանցվել ԱՄՆ-ի հարավարեւմուտյան մասում: Այդ մասին հունիսի 21-ին հայտնել Է AP գործակալությունը:
Ամենաշոգ եղանակն այն քաղաքներում Է, որոնք տեղ են զբաղեցրել Արիզոնայի եւ Կալիֆոռնիայի նահանգների սահմանի երկայնքով:
Մասնավորապես, կալիֆոռնիական Փալմ-Սփրինգսում ջերմաչափի սյունը հունիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին, հասել Է ըստ Ցելսիուսի 49,5 աստիճանի նշագծին:
Արիզոնայի մայրաքաղաք Ֆինիքսում գերազանցվել Է ջերմաստիճանի ռեկորդը. օդը տաքացել Է ըստ Ցելսիուսի մինչեւ 47 աստիճան:
Անցած հանգստյան օրերին Էքստրեմալ տապից մահացել Է հինգ մարդ, նշում Է AP-ն:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին շոգը կսկսի թուլանալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



