5 մթերք, որոնք կօգնեն բարելավել լյարդի աշխատանքը
ЛАЙФԼյարդը առանցքային դեր է խաղում օրգանիզմից թունավոր նյութերը հեռացնելու գործում: Որոշ մթերքներ օգտակար են լյարդի համար եւ օգնում են բարելավել դրա աշխատանքը եւ մաքրել այն:
1. Մրգեր եւ բանջարեղեն
Մրգերն ու բանջարեղենը պարունակում են մանրաթել եւ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը վնասակար տոքսիններից՝ դրանով իսկ թեթեւացնելով լյարդի աշխատանքը: Հենց այս մթերքներն են ցանկացած առողջ սննդակարգի հիմքը, այդ պատճառով դրանք անտեսել չի կարելի:
2. Ձիթապտղի յուղ
Ի հեճուկս տարածված կարծիքի՝ ձիթապտղի յուղը չի պարունակում ավելի մեծ քանակությամբ կալորիաներ, քան արեւածաղկինը: Ավելին՝ ձիթապտղի յուղը երկար ժամանակ պահպանում է հագեցվածության զգացումը եւ պաշտպանում է շատ ուտելուց, ինչպես նաեւ շաքարի մեծ քանակ օգտագործելուց: Ձիթապտղի յուղը պարունակում է առողջության համար օգտակար Օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք իջեցնում են լյարդի հիվանդությունների ռիսկը:
3. Այլընտրանքային հացահատիկ
Այլընտրանքային հացահատիկի օգտագործումը, ինչպես կինոան, կորեկը եւ հնդկաձավարը, կարող է օգնել իջեցնել լյարդի ծանրաբեռնվածությունը: Այդ հատիկավոր բույսերը պարունակում են մանրաթել, որն առանցքային դեր է խաղում լյարդի մաքրման համար:
4. Քրքում
Քրքումը պարունակում է հակաբորբոքային տարրեր եւ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը տոքսիններից՝ պակասեցնելով լյարդի վնասումը: Բացի այդ, քրքումը պաշտպանում է լյարդը անառողջ ճարպերի եւ ալկոհոլի ազդեցությունից:
5. Կանաչ թեյ
Առավոտյան մեկ բաժակ կանաչ թեյը կօգնի լյարդն առողջ պահել: Կանաչ թեյում առկա հակաօքսիդանտներն ու պոլիֆենոլները կանխում են լյարդի բորբոքումը եւ նպաստում են օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը:



