Ռունի. Անգլիայի հավաքականի ճակատագիրը մեր ձեռքերում է
СПОРТԱնգլիայի ազգային հավաքականի ավագ, հարձակվող Ուեյն Ռունին Եվրոպայի 2016թ. առաջնության B խմբի երրորդ տուրի Սլովակիայի ընտրանու դեմ խաղից առաջ կիսվել է իր տպավորություններով:
«Հաճելի է, որ Անգլիայի հավաքականը ֆուտբոլիստների լայն ընտրության հնարավորություն ունի: Ամեն դեպքում, ամեն ինչ կախված կլինի գլխավոր մարզչի որոշումներից:
Ինձ համար կարեւոր է ստեղծագործել խաղադաշտում: Ինչ վերաբերում է մյուս հարձակվողներին, ապա ես միայն կարող եմ գովեստի խոսքեր հղել նրանց հասցեին:
Մեզ մոտ հաղթելու ցանկությունը մեծ է: Չեմ կարծում, որ մեզ արժե համեմատել այլ ընտրանիների հետ: Անգլիայի հավաքականի ճակատագիրը միայն մեր ձեռքերում է»,- Ռունիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ Սլովակիա-Անգլիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников



