Ռունի. Անգլիայի հավաքականի ճակատագիրը մեր ձեռքերում է
ՍՊՈՐՏԱնգլիայի ազգային հավաքականի ավագ, հարձակվող Ուեյն Ռունին Եվրոպայի 2016թ. առաջնության B խմբի երրորդ տուրի Սլովակիայի ընտրանու դեմ խաղից առաջ կիսվել է իր տպավորություններով:
«Հաճելի է, որ Անգլիայի հավաքականը ֆուտբոլիստների լայն ընտրության հնարավորություն ունի: Ամեն դեպքում, ամեն ինչ կախված կլինի գլխավոր մարզչի որոշումներից:
Ինձ համար կարեւոր է ստեղծագործել խաղադաշտում: Ինչ վերաբերում է մյուս հարձակվողներին, ապա ես միայն կարող եմ գովեստի խոսքեր հղել նրանց հասցեին:
Մեզ մոտ հաղթելու ցանկությունը մեծ է: Չեմ կարծում, որ մեզ արժե համեմատել այլ ընտրանիների հետ: Անգլիայի հավաքականի ճակատագիրը միայն մեր ձեռքերում է»,- Ռունիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ Սլովակիա-Անգլիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



