Ավելի քան 40 հազար բրիտանացի ստորագրել է Brexit-ի հանրաքվեն չեղյալ հայտարարելու խնդրագիրը
МЕЖДУНАРОДНОЕRIA Novosti-ի փոխանցմամբ` ավելի քան 40 հազար մարդ է ստորագրել Մեծ Բրիտանիայի կառավարությանն ուղղված խնդրագիրը` կոչ անելով չեղյալ հայտարարել երկրի՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն:
Խորհրդարանի կայքում Երևանի ժամանակով 14:40-ի դրությամբ համապատասխան խնդրագիրը ստորագրել է 42 հազար 318 բրիտանացի:
Կանոնների համաձայն` կառավարությունն արձագանքում է խնդրագրին, եթե այն ստորագրել է 10 հազար մարդ: Նշվում է, որ կառավարական պատասխանը սպասվում է երկու օր անց: Եթե խնդրագիրը ստորագրում է 100 հազար մարդ, ապա հարցը դիտարկվում է խորհրդարանում:
ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



