Ավելի քան 40 հազար բրիտանացի ստորագրել է Brexit-ի հանրաքվեն չեղյալ հայտարարելու խնդրագիրը
INTERNATIONAL NEWSRIA Novosti-ի փոխանցմամբ` ավելի քան 40 հազար մարդ է ստորագրել Մեծ Բրիտանիայի կառավարությանն ուղղված խնդրագիրը` կոչ անելով չեղյալ հայտարարել երկրի՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն:
Խորհրդարանի կայքում Երևանի ժամանակով 14:40-ի դրությամբ համապատասխան խնդրագիրը ստորագրել է 42 հազար 318 բրիտանացի:
Կանոնների համաձայն` կառավարությունն արձագանքում է խնդրագրին, եթե այն ստորագրել է 10 հազար մարդ: Նշվում է, որ կառավարական պատասխանը սպասվում է երկու օր անց: Եթե խնդրագիրը ստորագրում է 100 հազար մարդ, ապա հարցը դիտարկվում է խորհրդարանում:
ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



