Եգիպտոսի դատարանը Al Jazeera-ի երկու լրագրողների մահապատժի է դատապարտել
ОБЩЕСТВОԵգիպտոսի դատարանը նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի գործով մահապատիժ է սահմանել վեց մարդու նկատմամբ, որոնցից երկուսը Քաթարի Al Jazeera հեռուստաալիքի լրագրողներ են, գրում է The Guardian-ը:
Լրագրողներին մեղադրում են Մուրսիի կարճատև կառավարման ընթացքում Եգիպտոսի ազգային անվտանգությանը վերաբերող գաղտնի փաստաթղթերը Քաթարին տրամադրելու հարցում: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
Հեռուսատացանցում քննադատել են դատավճիռը՝ անվանելով այն ազատության ճնշմանն ուղղված դաժան քաղաքականության արտահայտում, և կոչ են արել միաջազգային հանրությանը համերաշխություն ցուցաբերել լրագրողներին: Amnesty International-ի իրավապաշտպանները կոչ են արել անհապաղ վերանայել որոշումը և հանել «ծիծաղաշարժ մեղադրանքը» մարդկանց նկատմամբ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



