Եգիպտոսի դատարանը Al Jazeera-ի երկու լրագրողների մահապատժի է դատապարտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵգիպտոսի դատարանը նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի գործով մահապատիժ է սահմանել վեց մարդու նկատմամբ, որոնցից երկուսը Քաթարի Al Jazeera հեռուստաալիքի լրագրողներ են, գրում է The Guardian-ը:
Լրագրողներին մեղադրում են Մուրսիի կարճատև կառավարման ընթացքում Եգիպտոսի ազգային անվտանգությանը վերաբերող գաղտնի փաստաթղթերը Քաթարին տրամադրելու հարցում: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
Հեռուսատացանցում քննադատել են դատավճիռը՝ անվանելով այն ազատության ճնշմանն ուղղված դաժան քաղաքականության արտահայտում, և կոչ են արել միաջազգային հանրությանը համերաշխություն ցուցաբերել լրագրողներին: Amnesty International-ի իրավապաշտպանները կոչ են արել անհապաղ վերանայել որոշումը և հանել «ծիծաղաշարժ մեղադրանքը» մարդկանց նկատմամբ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



