Հունաստանում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակվել են «մոլոտովյան կոկտեյլներով»
МЕЖДУНАРОДНОЕՀունական Սալոնիկներ քաղաքում դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի շենքը հսկող հատուկ ջոկատայինների վրա:
Ինչպես նշում է lenta.ru-ն, հարձակվողներն ուժայինների ուղղությամբ «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել, սակայն դյուրավառ նյութերով լցված շշերը չեն դիպչել օրենքի պահապաններին:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Թե որն է եղել հարձակման պատճառը` դեռևս հայտնի չէ:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել ֆրանսիական Մարսել քաղաքում թուրքական հյուպատոսրանի մոտ: Երկու անհայտ անձ «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով վառվել է Թուրքիայի դրոշի մի մասը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



