Հունաստանում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակվել են «մոլոտովյան կոկտեյլներով»
INTERNATIONAL NEWSՀունական Սալոնիկներ քաղաքում դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի շենքը հսկող հատուկ ջոկատայինների վրա:
Ինչպես նշում է lenta.ru-ն, հարձակվողներն ուժայինների ուղղությամբ «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել, սակայն դյուրավառ նյութերով լցված շշերը չեն դիպչել օրենքի պահապաններին:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Թե որն է եղել հարձակման պատճառը` դեռևս հայտնի չէ:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել ֆրանսիական Մարսել քաղաքում թուրքական հյուպատոսրանի մոտ: Երկու անհայտ անձ «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով վառվել է Թուրքիայի դրոշի մի մասը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



