Բերդ-Վերին Ծաղկավան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Ծաղկավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2107» մակնիշի 34LG098 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատավածից եւ մոտ 80 մ. գլորվել է ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ռ. Ղ-ը (ծնված 1947թ) եւ Մ. Ղ.-ը (ծնված 1972թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Բերդի ԲԿ, որտեղ հրաժարվել են ստացիոնար բուժօգնությունից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ ուղղել:
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
3
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
4
Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»
5
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»



