Բերդ-Վերին Ծաղկավան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Ծաղկավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2107» մակնիշի 34LG098 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատավածից եւ մոտ 80 մ. գլորվել է ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ռ. Ղ-ը (ծնված 1947թ) եւ Մ. Ղ.-ը (ծնված 1972թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Բերդի ԲԿ, որտեղ հրաժարվել են ստացիոնար բուժօգնությունից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ ուղղել:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



