Մի քանի փաստ հղիության մասին
ЛАЙФՀղիությունը երջանիկ եւ շատ պատասխանատու ժամանակամիջոց է յուրաքանչյուր կնոջ համար։ Հղի կինը բնազդաբար ձգտում է իրեն պաշտպանել սթրեսներից ու տհաճ իրավիճակներից, որոնք կարող են վնասել երեխային։ Ապագա մայրերը հնարավորինս հաճախ են դիմում մասնագիտացված գրականությանը առողջ հղիության եւ առողջ առողջ երեխա լույս աշխարհ բերելու մասին։ Նրանք լսում են արդեն երեխատեր ազգականների ու մտերիմների խորհուրդները։ Ըստ Glamour.com, -ի, հղիության մասին մի քանի կարեւոր փաստ կա, որոնք պետք է իմանա երեխայի սպասող յուրաքանչյուր կին։
1. Հղիության ընթացքում դեղորայք ընդունելը կարող է մեծացնել վիժելու հավանականությունն ավելի քան կրկնակի անգամ,
2. Հղիության ընթացքում ավելի լավ է խուսափել շոգից ու օդից բարձր խոնավությունից,
3. Հղիության վերջին ամիսներին աշխատաքին պետք է հաջորդի կարճատեւ, բայց պարբերական հանգիսիտը,
4. Հղի կանայք պարտադիր պետք է սպորտով զբաղվեն շաբաթական երեք անգամ 30 րոպեով։ Ապագա մայրերի համար կատարյալ են յոգայի պարապմունքները,
5. Առողջ եւ առատ սնունդը նվազեցնում է ապագայում երեխայի ճարպակալելու հավանականությունը։ Ձկան եւ ձկան յուղի օգտագործումը մեծացնում է երեխայի կյանքի առաջին ամիսներին նրա դիմադրողականությունը մրսածության հիվանդությունների հանդեպ,
6. Հատկապես ծննդաբերությունից վախեցող հղի կանանց խորհուրդ է տրվում զբաղվել մեդիտացիայով ու այցելել ապագա մայրերի դասընթացներ,
7. Հղիությունն ազդում է հիշելու ընդունակության վրա։ Երեխա ունեցող կանայք ավելի լավ տեսողական-տարածական հիշողություն ունեն, քան չծննդաբերածները,
8. Արհեստական բեղմնավորման հաջողությունը բարձր է այն կանանց մոտ, ում օրգանիզմում ավելի շատ վիտամին D կա։
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
3
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
4
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



