Մի քանի փաստ հղիության մասին
LIFEՀղիությունը երջանիկ եւ շատ պատասխանատու ժամանակամիջոց է յուրաքանչյուր կնոջ համար։ Հղի կինը բնազդաբար ձգտում է իրեն պաշտպանել սթրեսներից ու տհաճ իրավիճակներից, որոնք կարող են վնասել երեխային։ Ապագա մայրերը հնարավորինս հաճախ են դիմում մասնագիտացված գրականությանը առողջ հղիության եւ առողջ առողջ երեխա լույս աշխարհ բերելու մասին։ Նրանք լսում են արդեն երեխատեր ազգականների ու մտերիմների խորհուրդները։ Ըստ Glamour.com, -ի, հղիության մասին մի քանի կարեւոր փաստ կա, որոնք պետք է իմանա երեխայի սպասող յուրաքանչյուր կին։
1. Հղիության ընթացքում դեղորայք ընդունելը կարող է մեծացնել վիժելու հավանականությունն ավելի քան կրկնակի անգամ,
2. Հղիության ընթացքում ավելի լավ է խուսափել շոգից ու օդից բարձր խոնավությունից,
3. Հղիության վերջին ամիսներին աշխատաքին պետք է հաջորդի կարճատեւ, բայց պարբերական հանգիսիտը,
4. Հղի կանայք պարտադիր պետք է սպորտով զբաղվեն շաբաթական երեք անգամ 30 րոպեով։ Ապագա մայրերի համար կատարյալ են յոգայի պարապմունքները,
5. Առողջ եւ առատ սնունդը նվազեցնում է ապագայում երեխայի ճարպակալելու հավանականությունը։ Ձկան եւ ձկան յուղի օգտագործումը մեծացնում է երեխայի կյանքի առաջին ամիսներին նրա դիմադրողականությունը մրսածության հիվանդությունների հանդեպ,
6. Հատկապես ծննդաբերությունից վախեցող հղի կանանց խորհուրդ է տրվում զբաղվել մեդիտացիայով ու այցելել ապագա մայրերի դասընթացներ,
7. Հղիությունն ազդում է հիշելու ընդունակության վրա։ Երեխա ունեցող կանայք ավելի լավ տեսողական-տարածական հիշողություն ունեն, քան չծննդաբերածները,
8. Արհեստական բեղմնավորման հաջողությունը բարձր է այն կանանց մոտ, ում օրգանիզմում ավելի շատ վիտամին D կա։
1
Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad Announced
5
Solar Power is Generated in Kechut Community Through the Efforts of
Ucom and SunChild



