Բրիտանացի կին խորհրդարանական Է ծանր վիրավորվել Արեւմտյան Յորքշիրում
ОБЩЕСТВОԼեյբորիստական կուսակցությունից Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավոր Հելեն Ջոան Քոքսը ծանր վիրավորվել Է երկրի հյուսիսի Արեւմտյան Յորքշիրի կոմսության Բիրսթալ քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ականատեսների խոսքով՝ խորհրդարանականը հրազենային ու դանակի վերքեր Է ստացել Լիդս քաղաքի մերձակա ոչ մեծ բնակավայրի գրադարանից ոչ հեռու: Ենթադրվում Է, որ գրադարանում Քոքսը հանդիպում Է ունեցել ընտրողների հետ:
Բժիշկները 41-ամյա Քոքսի վիճակը գնահատում են «ծանր»: Խորհրդարանականը երկու երեխա ունի:
«Բիրսթալի միջադեպի հետաքննություն Է կատարվում»,-ասված Է կոմսության ոստիկանության հայտարարության մեջ: Իրավապահ մարմինները միջադեպի մանրամասներ չեն հայտնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



