Բրիտանացի կին խորհրդարանական Է ծանր վիրավորվել Արեւմտյան Յորքշիրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեյբորիստական կուսակցությունից Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավոր Հելեն Ջոան Քոքսը ծանր վիրավորվել Է երկրի հյուսիսի Արեւմտյան Յորքշիրի կոմսության Բիրսթալ քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ականատեսների խոսքով՝ խորհրդարանականը հրազենային ու դանակի վերքեր Է ստացել Լիդս քաղաքի մերձակա ոչ մեծ բնակավայրի գրադարանից ոչ հեռու: Ենթադրվում Է, որ գրադարանում Քոքսը հանդիպում Է ունեցել ընտրողների հետ:
Բժիշկները 41-ամյա Քոքսի վիճակը գնահատում են «ծանր»: Խորհրդարանականը երկու երեխա ունի:
«Բիրսթալի միջադեպի հետաքննություն Է կատարվում»,-ասված Է կոմսության ոստիկանության հայտարարության մեջ: Իրավապահ մարմինները միջադեպի մանրամասներ չեն հայտնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Զինված ուժերի նախկին զինծառայողը կրակել և սպանել է չորս ոստիկանի
2
Ե՞րբ կհանձնեն քննություն փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները
3
Հունվարի 29-ին և 30-ին ջուր չի լինելու
4
Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը
5
Ինչ եղանակ կլինի հունվարի 30-31-ին



