Խաչապուրի թավայի մեջ
ЛАЙФԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 2-3 բաժակ
- աղ - 1թ/գդ
- շաքարավազ - 1թ/գդ
- սոդա - 1թ/գդ
- կեֆիր - 190մլ
- բուսայուղ - 2ճ/գդ
- Միջուկի համար՝
- պանիր - 200գր (չոր տեսակի)
- կաթնաշոռ - 150գր
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակ
- Խառնեք ալյուրը, աղը, շաքարավազը և սոդան, ապա ավելացրեք կեֆիրը, բուսայուղը և խմոր հունցեք:


- Պանիրը անցկացրեք մանր քերիչով և խառնեք կաթնաշոռի հետ, համեմեք աղ և պղպեղով՝ ըստ ճաշակի: Ստացված զանգվածը վերածեք միջին չափսի գնդերի:

- Խմորը նույնպես բաժանեք միջին չափսի գնդերի քանակով 2 անգամ ավել, քան պանրային գնդիկները:

- Խմորի ամեն գունդը գրտնակով կլոր բացեք:

- Խմորի բացված շերտի վրա դրեք պանրի գունդը, ապա ծածկեք խմորի ևս մեկ շերտով:

- Ամրացրեք խմորի ծայրի մասերը, ապա գրտնակով հավասարեցրեք պանիրը խմորի ամբողջ տարածքով:

- Թավայի մեջ լցրեք շատ քիչ բուսայուղ և տապակեք խաչապուրիները նվազագույնը 3-ական րոպե ամեն կողմից:

- Տապակվելու ընթացքում փակեք թավայի կափարիչը:

Ինչպես տեսանք, թավայի մեջ խաչապուրին հատուկ ստեղծված է այն պահերի համար, երբ պատահական հյուր է եկել, և պետք է կողմնորոշվել հյուրասիրության հարցում: Նման դեպքերում անմիջապես հիշեք այս խաչապուրիի մասին: Այն ձեզ կփրկի, իսկ հյուրերը շատ գոհ կմնան, քանի որ այն պարզապես հալչում է բերանում: 
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Случай на избирательном участке 14\43. Избиратель протягивает руку и берет только бюллетень №7



