Մեքսիկայի գաղտնի լողափը համարվում է աշխարհի բնական հրաշալիքներից մեկը (լուսանկարներ, տեսանյութ)
ЛАЙФՄեքսիկյան Մարիետա կղզիներում է գտնվում աշխարհի ամենայուրօրինակ լողափերից մեկը, որը գտնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ թաքնված է գետնի տակ։ Ինչպես նշում է Oddity Central-ը, լողափի տեղը միայն ջրի ալիքների խշշյունն է մատնում։

«Պլայա դել Ամոռ» կոչվող լողափը գտնվում է մի քանի մետր խորության վրա ՝ մեծ անցքի մեջ և համարվում է աշխարհի բնական հրաշալիքներից մեկը։ Այս վայրն անվանում են նաև «Մեքսիկայի գաղտնի լողափ»։ Այն Խաղաղ օվկիանոսի հետ կապում է 24մ. երկարությամբ թունելը ու լողափ հասնելու համար պետք է անցնել այդ թունելով։


1900-ական թվականներին այս վայրն օգտագործվել է ռազմական փորձարկումների համար, սակայն մեքսիկացի բնապահպանների և հանրահայտ ֆրանսիացի ջրասույզ Ժակ իվ Կուստոյի միջամտությամբ փորձարկումները դադարեցվել են։


Մասնագետները նշում են, որ բազում տարիներ իրականցված ռազմական հետազոտությունները՝ ռմբակոծություններն ու պայթյունները ոչ միայն մեծ վնաս են հասցրել տեղի ֆլորային ու ֆաունային, այլ «նպաստել են» բնական այս հրաշքի ձևավորմանը։

tert.am
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
3
Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...



