Մեքսիկայի գաղտնի լողափը համարվում է աշխարհի բնական հրաշալիքներից մեկը (լուսանկարներ, տեսանյութ)
LIFEՄեքսիկյան Մարիետա կղզիներում է գտնվում աշխարհի ամենայուրօրինակ լողափերից մեկը, որը գտնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ թաքնված է գետնի տակ։ Ինչպես նշում է Oddity Central-ը, լողափի տեղը միայն ջրի ալիքների խշշյունն է մատնում։

«Պլայա դել Ամոռ» կոչվող լողափը գտնվում է մի քանի մետր խորության վրա ՝ մեծ անցքի մեջ և համարվում է աշխարհի բնական հրաշալիքներից մեկը։ Այս վայրն անվանում են նաև «Մեքսիկայի գաղտնի լողափ»։ Այն Խաղաղ օվկիանոսի հետ կապում է 24մ. երկարությամբ թունելը ու լողափ հասնելու համար պետք է անցնել այդ թունելով։


1900-ական թվականներին այս վայրն օգտագործվել է ռազմական փորձարկումների համար, սակայն մեքսիկացի բնապահպանների և հանրահայտ ֆրանսիացի ջրասույզ Ժակ իվ Կուստոյի միջամտությամբ փորձարկումները դադարեցվել են։


Մասնագետները նշում են, որ բազում տարիներ իրականցված ռազմական հետազոտությունները՝ ռմբակոծություններն ու պայթյունները ոչ միայն մեծ վնաս են հասցրել տեղի ֆլորային ու ֆաունային, այլ «նպաստել են» բնական այս հրաշքի ձևավորմանը։

tert.am
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



