Ереван, 26.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ԱԻ նախարարությունը երկրաշարժի դեպքում պաշտպանության ուսումնավարժություն է անցկացրել

ОБЩЕСТВО

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ, ՀՀ Շիրակի մարզում հունիսի 7-9-ը իրականացրել է 5 փրկարարական ջոկատների՝ «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԻՆ ուսումնավարժության նպատակն է ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործումը, կառավարման մարմինների միջև փոխգործակցության կազմակերպումը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանի իրատեսության ստուգումը, ինչպես նաև՝ միջազգային օգնության դիմելու հայտը կազմելու և ներկայացնելու հետ կապված խնդիրների քննարկումը:

Հաղորդագրության մեջ նաևնշված է. «Հունիսի 8-ին ուսումնավարժությանը ներկա էին նաև ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերը:

Հայկարամ Մխիթարյանը իր խոսքում բարձր գնահատեց ՀՀ-Շվեյցարիա համագործակցությունը արտակարգ իրավիճակների բնագավառում:

ԱԻ փոխնախարարը մասնավորապես ասաց. «Այսօր մենք այստեղ ենք ամփոփելու  ևս  մեկ  ծրագիր, այն է՝ տարածքային արագ արձագանքման խմբերի ստեղծում, որը հաջողությամբ իր ավարտին է հասցվում Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության աջակցությամբ: Սա առաջին ծրագիրը չէ, որը մենք իրականացնում ենք Շվեյցարիայի հետ միասին: Դեռևս 2004 թվականին ստորագրվել է համապատասխան համաձայնագիր և իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես «Արձագանք» ծրագրի շրջանակներում վերապատր աստվել են շուրջ 2200 փրկարարներ և կամավորներ, որոնք վերապատրաստվելուց հետո դարձել են ոչ միայն փրկարարներ, այլ նաև փորձագետներ, «Արձագանք բուժմիավորում» ծրագրի շրջանակներում վեց մարզերում 800 բուժաշխատողներ են վերապատրաստվել, կահավորվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը: Մեր խնդրանքով ժամանեցին փորձագետներ, և նաև Շվեյցարիայի աջակցությամբ ստեղծվեցին արագ արձագանքման որոնողափրկարարական թիմերը»:

Հայկարամ Մխիթարյանը, շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի կառավարությանը նշեց, որ Շվեյցարիայի Համադաշնության և ՀՀ ԱԻՆ կողմից ձեռք բերված փոխադարձ համաձայնությունից հետո իսկապես լուրջ ծրագրեր են իրականացվել:

ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերն իր խոսքում անդրադարձավ համագործակցության պատմությանը և փաստեց, որ բազմաթիվ ուղղություններով առկա են ձեռքբերումներ, մասնավորապես՝ շվեյցարացի մասնագետների կողմից վերապատրաստվել են հրշեջ-փրկարարներ, հրշեջ-փրկարարական ջոկատները համալրվեն են գույքով, վերապատրաստվել են բուժծառայության աշխատակիցները և այլն: Դեսպանը հույս հայտնեց, որ այսուհետ ևս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը իր խոսքում նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ոչ միայն մեր երկրում, մեր հողի վրա, այլև տարածաշրջանում և դրանից դուրս այլևս ներկայանալի է աշխարհին և իր հզոր տեխնիկական հագեցվածությամբ, և իր հրշեջ-փրկարարների կամային, ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածությամբ: Շվեյցարիայի Համադաշնության ամենակարևոր ներդրում այն էր, որ այսօր ՀՀ ԱԻՆ-ը ունի 3000-ից ավելի լավ մարզված, պատրաստված հրշեջ-փրկարարներ:

Այնուհետև տարածքների և բնակչության պաշտպանության վարչության պետ Հովհաննես Եմիշյանը ներկայացրեց ուսումնավարժության սցենարը: Հ. Եմիշյանը ներկայացրեց ուսումնական տեղամասերում կատարվող աշխատանքները, շեշտելով, որ մեր 5 որոնողափրկարարական թիմերը կարող են 10 օր շարունակ 24-ժամյա ռեժիմով իրականացնել յուրաքանչյուր բարդության տեղանքում փրկարարական աշխատանքներ: Այնուհետև ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերն, ինչպես նաև նախարարությունների քաղպաշտպանության և լրատվական ծառայությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շրջել ուսումնավարժության գործնական աշխատանքների տեղամասերում և ծանոթանալ փրկարարների կողմից իրականացվող գործողություններին:

Ըստ վարժանքի սցենարի` ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 7-ին, ժամը 07:30-ին գրանցվել է 6,5 մագնիտուդով (ըստ Ռիխտերի սանդղակի) երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Գյումրի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Գյումրիում և հարակից համայնքներում ինտենսիվությունը ըստ MSK-64 սանդղակի կազմել է 8-9 բալ: Նախնական տվյալներով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերում, Ազատան, Ախուրյան և Աշոցք համա յնքներում կան շենք-շինությունների ավերածություններ, ստեղծվել է ծանր ինժեներական, բժշկական և հրդեհային իրավիճակ:

Վարժանքի առաջին փուլի ժամանակ իրականացվեց իրավիճակի համակողմանի գնահատում և որոնողափրկարարական անհետաձգելի գործողությունների կազմակերպում, որոշում կայացվեց ներկայացնել միջազգային օգնության հայտ:

Լոռու, Տավուշի, Սյունիքի և Երևանի քաղաքային որոնողափրկարարական թիմերը ուղարկվել էին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաք: Զուգահեռ նախապատրաստվեց Միջազգային օգնության հայտը և քննարկվեց դրա ձևաչափի հետ կապված հարցեր:

Գործի դրվեց և փորձարկվեց ուժեղ երկրաշարժի դեպքում տեղեկատվական հոսքերի կառավարման, տեղեկատվական, հասարակության իրազեկման պլանը:

Գործողության մեջ են դրվում «Ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի գործողությունների պլանը և փոխգործողությունների պլանները:

Վարժանքի երկրորդ փուլի ընթացքում իրականացվում են տուժած բնակչության տարհանման և կենսաապահովման միջոցառումների կազմակերպումը և միջազգային օգնության ընդունման աշխատանքները: Ծավալված տարահանման հավաքակայաններում ճշտվում են տարահանման հաշվարկները և երթուղիները: Կենսաապահովման նպատակով ստեղծվեցին ջրի, սննդի, առաջին անհրաժեշտության իրերի բաշխման կետեր: Արտերկրից ժամանած փրկարարական թիմերը ներգրավվում են տարբեր տեղամասերում իրականացվող փրկարարական աշխատանքներին:

Ուսումնավարժությունում ընդգրկված են նաև ՀՀ բոլոր նախարարությունների լրատվական ծառայությունների ներկայացուցիչները:

Ուսումնավարժության կարևոր խնդիրներից էր նաև համատեղ լրատվական կենտրոնի աշխատանքների կազմակերպումը, որը հնարավորություն կտա իրավիճակի մասին հասարակությանը համակարգված և համակողմանի լրատվություն ապահովել:

Ուսումնավարժության մասնակիցները ծանոթացան ԱԻՆ շարժական լրատվական կենտրոնին, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ միջոցներով ու սարքավորումներով աղետի գոտուց լրատվամիջոցներին օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու և բնակչությանն իրազեկելու համար:

Շարժական լրատվական կենտրոնում տեղադրված է 3 կիլոմետր գործողության շառավղով կապի տիրույթ ստեղծող սարք, որը հնարավորություն է տալիս աղետի գոտուց ստանալ և տարածել տեղեկատվություն: Սարքը ԱԻՆ-ին տրամադրել է հայ-բրիտանական «WICASTR» ընկերությունը:

Միջոցառման ավարտին մասնակիցները քննարկում անցկացրեցին և ամփոփեցին ուսումնավարժությունը Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցում:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Ուլիկյանը ներկայացրեց ուսումնավարժության ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև ուժեղ երկրարարժի ժամանակ բնակչության պաշտպանության պլանը, դրանում ներառված նորամուծությունները, որոնք իրականացվել են նաև հաշվի առնելով այլ շահագրգիռ գերատեսչությունների առաջարկությունները:

Պլանը ներառում է նաև բնակչության իրազեկման գործընթաց: Նախագծի վերջնական տարբերակը մշակման փուլում է և շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը»:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մեկ այլ հաղորդագրության մեջ նշված է. «Հունիսի 9-ին ՀՀ ԱԻ նախարարությունում շարունակվեց ՀՀ Շիրակի մարզում մեկնարկած «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը: Ուսումնավարժությանը մասնակցում էին բոլոր գերատեսչություն-նախարարությունների քաղպաշտպանության և լրատվական ծառայությունների պատասխանատուները:

Վարժանքի հիմնական նպատակներն էին ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործումը, կառավարման մարմինների միջև փոխգործակցության կազմակերպումը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանի իրատեսության ստուգումը:

Ուսումնավարժության կարևոր խնդիրներից էր նաև միջգերատեսչական միասնական լրատվական կենտրոնի (ՄՄԼԿ) աշխատանքների կազմակերպումը, որը հնարավորություն կտա խոշոր աղետի դեպքում ապահովել հասարակությանը համակարգված և համակողմանի լրատվություն տրամադրումը:

Ըստ վարժանքի սցենարի` հունիսի 7-ին, ժամը 07:30-ին գրանցվել էր 6,5 մագնիտուդով պայմանական երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր ՀՀ Շիրակի մարզում, Գյումրիից 9 կմ հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնի խորությունը` 15 կմ: Գյումրիում և հարակից համայնքներում ինտենսիվությունը, ըստ MSK-64 սանդղակի, կազմել էր 8-9 բալ: Նախնական տվյալներով` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերում և հարակից համայնքներում կային շենք-շինությունների ավերածություններ, ստեղծվել էր ծանր ինժեներական, բժշկական և հրդեհային իրավիճակ: Կային պայմանական զոհեր ու վիրավորներ:

Միջոցառման սկզբում ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը ներկայացրեց «Սենդայի ծրագիրը գործողության մեջ. հանրայնացում, ներգրավում և իրականացում» թեմայով զեկույցը, որում նա անդրադարձավ վերոնշյալ ծրագրի առաջնահերթություններին, թիրախներին, Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության և դիմակայության ազգային ծրագրի տեսլականներին:

Խաղ-վարժանքի ընթացքում մասնակիցները միջանկյալների տեսքով առաջադրանքներ էին ստանում և ներկայացնում խնդիրների լուծման իրենց տարբերակները: Կազմակերպվեց նաև խաղարկային մամուլի ասուլիս, որի ընթացքում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ պատասխանեցին «լրագրողների» հարցերին` կապված աղետի գոտու վիճակի, ձեռնարկվող միջոցառումների և իրենց գործառույթների հետ:

Միջոցառման ավարտին մասնակիցներն ամփոփեցին ուսումնավարժության արդյունքները, իսկ ՓԾ տնօրենի տեղակալ Ն. Գրիգորյանը, ԱԻ նախարարության անձնակազմի անունից շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, հույս հայտնեց, որ ուսումնավարժությունը ևս մեկ քայլ առաջընթաց կապահովի Հայաստանում հնարավոր աղետների դեմ պայքարում պետության միասնական ու համակարգված քաղաքականության վարման տեսանկյունից:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունն ունի նաև շարժական լրատվական կենտրոն` հագեցած բոլոր անհրաժեշտ միջոցներով ու սարքավորումներով աղետի գոտուց լրատվամիջոցներին օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու և բնակչությանն իրազեկելու համար: Wi-Fi ինտերնետ կապի սարքից բացի` շարժական լրատվական կենտրոնում տեղադրված է նաև 3 կիլոմետր գործողության շառավղով կապի տիրույթ ստեղծող սարք իր սերվերով, որը հնարավորություն է տալիս աղետի գոտուց ստանալ և տարածել տեղեկատվություն: Սարքը ԱԻ նախարարությանը տրամադրել է հայ-բրիտանական «W ICASTR» ընկերությունը»:

Пропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа