Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԻ նախարարությունը երկրաշարժի դեպքում պաշտպանության ուսումնավարժություն է անցկացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ, ՀՀ Շիրակի մարզում հունիսի 7-9-ը իրականացրել է 5 փրկարարական ջոկատների՝ «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԻՆ ուսումնավարժության նպատակն է ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործումը, կառավարման մարմինների միջև փոխգործակցության կազմակերպումը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանի իրատեսության ստուգումը, ինչպես նաև՝ միջազգային օգնության դիմելու հայտը կազմելու և ներկայացնելու հետ կապված խնդիրների քննարկումը:

Հաղորդագրության մեջ նաևնշված է. «Հունիսի 8-ին ուսումնավարժությանը ներկա էին նաև ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերը:

Հայկարամ Մխիթարյանը իր խոսքում բարձր գնահատեց ՀՀ-Շվեյցարիա համագործակցությունը արտակարգ իրավիճակների բնագավառում:

ԱԻ փոխնախարարը մասնավորապես ասաց. «Այսօր մենք այստեղ ենք ամփոփելու  ևս  մեկ  ծրագիր, այն է՝ տարածքային արագ արձագանքման խմբերի ստեղծում, որը հաջողությամբ իր ավարտին է հասցվում Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության աջակցությամբ: Սա առաջին ծրագիրը չէ, որը մենք իրականացնում ենք Շվեյցարիայի հետ միասին: Դեռևս 2004 թվականին ստորագրվել է համապատասխան համաձայնագիր և իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես «Արձագանք» ծրագրի շրջանակներում վերապատր աստվել են շուրջ 2200 փրկարարներ և կամավորներ, որոնք վերապատրաստվելուց հետո դարձել են ոչ միայն փրկարարներ, այլ նաև փորձագետներ, «Արձագանք բուժմիավորում» ծրագրի շրջանակներում վեց մարզերում 800 բուժաշխատողներ են վերապատրաստվել, կահավորվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը: Մեր խնդրանքով ժամանեցին փորձագետներ, և նաև Շվեյցարիայի աջակցությամբ ստեղծվեցին արագ արձագանքման որոնողափրկարարական թիմերը»:

Հայկարամ Մխիթարյանը, շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի կառավարությանը նշեց, որ Շվեյցարիայի Համադաշնության և ՀՀ ԱԻՆ կողմից ձեռք բերված փոխադարձ համաձայնությունից հետո իսկապես լուրջ ծրագրեր են իրականացվել:

ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերն իր խոսքում անդրադարձավ համագործակցության պատմությանը և փաստեց, որ բազմաթիվ ուղղություններով առկա են ձեռքբերումներ, մասնավորապես՝ շվեյցարացի մասնագետների կողմից վերապատրաստվել են հրշեջ-փրկարարներ, հրշեջ-փրկարարական ջոկատները համալրվեն են գույքով, վերապատրաստվել են բուժծառայության աշխատակիցները և այլն: Դեսպանը հույս հայտնեց, որ այսուհետ ևս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը իր խոսքում նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ոչ միայն մեր երկրում, մեր հողի վրա, այլև տարածաշրջանում և դրանից դուրս այլևս ներկայանալի է աշխարհին և իր հզոր տեխնիկական հագեցվածությամբ, և իր հրշեջ-փրկարարների կամային, ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածությամբ: Շվեյցարիայի Համադաշնության ամենակարևոր ներդրում այն էր, որ այսօր ՀՀ ԱԻՆ-ը ունի 3000-ից ավելի լավ մարզված, պատրաստված հրշեջ-փրկարարներ:

Այնուհետև տարածքների և բնակչության պաշտպանության վարչության պետ Հովհաննես Եմիշյանը ներկայացրեց ուսումնավարժության սցենարը: Հ. Եմիշյանը ներկայացրեց ուսումնական տեղամասերում կատարվող աշխատանքները, շեշտելով, որ մեր 5 որոնողափրկարարական թիմերը կարող են 10 օր շարունակ 24-ժամյա ռեժիմով իրականացնել յուրաքանչյուր բարդության տեղանքում փրկարարական աշխատանքներ: Այնուհետև ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերն, ինչպես նաև նախարարությունների քաղպաշտպանության և լրատվական ծառայությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շրջել ուսումնավարժության գործնական աշխատանքների տեղամասերում և ծանոթանալ փրկարարների կողմից իրականացվող գործողություններին:

Ըստ վարժանքի սցենարի` ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 7-ին, ժամը 07:30-ին գրանցվել է 6,5 մագնիտուդով (ըստ Ռիխտերի սանդղակի) երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Գյումրի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Գյումրիում և հարակից համայնքներում ինտենսիվությունը ըստ MSK-64 սանդղակի կազմել է 8-9 բալ: Նախնական տվյալներով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերում, Ազատան, Ախուրյան և Աշոցք համա յնքներում կան շենք-շինությունների ավերածություններ, ստեղծվել է ծանր ինժեներական, բժշկական և հրդեհային իրավիճակ:

Վարժանքի առաջին փուլի ժամանակ իրականացվեց իրավիճակի համակողմանի գնահատում և որոնողափրկարարական անհետաձգելի գործողությունների կազմակերպում, որոշում կայացվեց ներկայացնել միջազգային օգնության հայտ:

Լոռու, Տավուշի, Սյունիքի և Երևանի քաղաքային որոնողափրկարարական թիմերը ուղարկվել էին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաք: Զուգահեռ նախապատրաստվեց Միջազգային օգնության հայտը և քննարկվեց դրա ձևաչափի հետ կապված հարցեր:

Գործի դրվեց և փորձարկվեց ուժեղ երկրաշարժի դեպքում տեղեկատվական հոսքերի կառավարման, տեղեկատվական, հասարակության իրազեկման պլանը:

Գործողության մեջ են դրվում «Ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի գործողությունների պլանը և փոխգործողությունների պլանները:

Վարժանքի երկրորդ փուլի ընթացքում իրականացվում են տուժած բնակչության տարհանման և կենսաապահովման միջոցառումների կազմակերպումը և միջազգային օգնության ընդունման աշխատանքները: Ծավալված տարահանման հավաքակայաններում ճշտվում են տարահանման հաշվարկները և երթուղիները: Կենսաապահովման նպատակով ստեղծվեցին ջրի, սննդի, առաջին անհրաժեշտության իրերի բաշխման կետեր: Արտերկրից ժամանած փրկարարական թիմերը ներգրավվում են տարբեր տեղամասերում իրականացվող փրկարարական աշխատանքներին:

Ուսումնավարժությունում ընդգրկված են նաև ՀՀ բոլոր նախարարությունների լրատվական ծառայությունների ներկայացուցիչները:

Ուսումնավարժության կարևոր խնդիրներից էր նաև համատեղ լրատվական կենտրոնի աշխատանքների կազմակերպումը, որը հնարավորություն կտա իրավիճակի մասին հասարակությանը համակարգված և համակողմանի լրատվություն ապահովել:

Ուսումնավարժության մասնակիցները ծանոթացան ԱԻՆ շարժական լրատվական կենտրոնին, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ միջոցներով ու սարքավորումներով աղետի գոտուց լրատվամիջոցներին օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու և բնակչությանն իրազեկելու համար:

Շարժական լրատվական կենտրոնում տեղադրված է 3 կիլոմետր գործողության շառավղով կապի տիրույթ ստեղծող սարք, որը հնարավորություն է տալիս աղետի գոտուց ստանալ և տարածել տեղեկատվություն: Սարքը ԱԻՆ-ին տրամադրել է հայ-բրիտանական «WICASTR» ընկերությունը:

Միջոցառման ավարտին մասնակիցները քննարկում անցկացրեցին և ամփոփեցին ուսումնավարժությունը Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցում:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Ուլիկյանը ներկայացրեց ուսումնավարժության ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև ուժեղ երկրարարժի ժամանակ բնակչության պաշտպանության պլանը, դրանում ներառված նորամուծությունները, որոնք իրականացվել են նաև հաշվի առնելով այլ շահագրգիռ գերատեսչությունների առաջարկությունները:

Պլանը ներառում է նաև բնակչության իրազեկման գործընթաց: Նախագծի վերջնական տարբերակը մշակման փուլում է և շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը»:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մեկ այլ հաղորդագրության մեջ նշված է. «Հունիսի 9-ին ՀՀ ԱԻ նախարարությունում շարունակվեց ՀՀ Շիրակի մարզում մեկնարկած «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը: Ուսումնավարժությանը մասնակցում էին բոլոր գերատեսչություն-նախարարությունների քաղպաշտպանության և լրատվական ծառայությունների պատասխանատուները:

Վարժանքի հիմնական նպատակներն էին ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործումը, կառավարման մարմինների միջև փոխգործակցության կազմակերպումը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանի իրատեսության ստուգումը:

Ուսումնավարժության կարևոր խնդիրներից էր նաև միջգերատեսչական միասնական լրատվական կենտրոնի (ՄՄԼԿ) աշխատանքների կազմակերպումը, որը հնարավորություն կտա խոշոր աղետի դեպքում ապահովել հասարակությանը համակարգված և համակողմանի լրատվություն տրամադրումը:

Ըստ վարժանքի սցենարի` հունիսի 7-ին, ժամը 07:30-ին գրանցվել էր 6,5 մագնիտուդով պայմանական երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր ՀՀ Շիրակի մարզում, Գյումրիից 9 կմ հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնի խորությունը` 15 կմ: Գյումրիում և հարակից համայնքներում ինտենսիվությունը, ըստ MSK-64 սանդղակի, կազմել էր 8-9 բալ: Նախնական տվյալներով` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերում և հարակից համայնքներում կային շենք-շինությունների ավերածություններ, ստեղծվել էր ծանր ինժեներական, բժշկական և հրդեհային իրավիճակ: Կային պայմանական զոհեր ու վիրավորներ:

Միջոցառման սկզբում ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը ներկայացրեց «Սենդայի ծրագիրը գործողության մեջ. հանրայնացում, ներգրավում և իրականացում» թեմայով զեկույցը, որում նա անդրադարձավ վերոնշյալ ծրագրի առաջնահերթություններին, թիրախներին, Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության և դիմակայության ազգային ծրագրի տեսլականներին:

Խաղ-վարժանքի ընթացքում մասնակիցները միջանկյալների տեսքով առաջադրանքներ էին ստանում և ներկայացնում խնդիրների լուծման իրենց տարբերակները: Կազմակերպվեց նաև խաղարկային մամուլի ասուլիս, որի ընթացքում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ պատասխանեցին «լրագրողների» հարցերին` կապված աղետի գոտու վիճակի, ձեռնարկվող միջոցառումների և իրենց գործառույթների հետ:

Միջոցառման ավարտին մասնակիցներն ամփոփեցին ուսումնավարժության արդյունքները, իսկ ՓԾ տնօրենի տեղակալ Ն. Գրիգորյանը, ԱԻ նախարարության անձնակազմի անունից շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, հույս հայտնեց, որ ուսումնավարժությունը ևս մեկ քայլ առաջընթաց կապահովի Հայաստանում հնարավոր աղետների դեմ պայքարում պետության միասնական ու համակարգված քաղաքականության վարման տեսանկյունից:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունն ունի նաև շարժական լրատվական կենտրոն` հագեցած բոլոր անհրաժեշտ միջոցներով ու սարքավորումներով աղետի գոտուց լրատվամիջոցներին օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու և բնակչությանն իրազեկելու համար: Wi-Fi ինտերնետ կապի սարքից բացի` շարժական լրատվական կենտրոնում տեղադրված է նաև 3 կիլոմետր գործողության շառավղով կապի տիրույթ ստեղծող սարք իր սերվերով, որը հնարավորություն է տալիս աղետի գոտուց ստանալ և տարածել տեղեկատվություն: Սարքը ԱԻ նախարարությանը տրամադրել է հայ-բրիտանական «W ICASTR» ընկերությունը»:

Պետք է մեծ խիզախություն այսպիսի խաղաղություն ունենալու համար․ այսօր Եվրոպան նույնպես պետք է ձեզ ձեռք մեկնի․ Մակրոնը՝ ՓաշինյանինԵրևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվելԵրբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ ՓաշինյանՌուսական «Ковер» հրթիռը կպահպանի Սու-57 կործանիչների «անտեսանելիությունը» Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանԲահրեյնը պաշտպանական բարձր պատրաստվածության մակարդակ է հայտարարելԱրաբական Միացյալ Էմիրությունների ծովային շրջափակումը սկսվել է. Pars TodayԲրազիլիայում միաշարժիչ օդանավը բախվել է բնակելի շենքի. զոհվել է երկու մարդՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Լայպցիգի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդԹուրքիայում ձյուն է տեղացել«Չելսիի» նորեկ Ջեսի Դերին խաղադաշտից միանգամից տեղափոխվել է հիվանդանոց 71-ամյա Դոնատելլա Վերսաչեն երեկույթին ներկայացել է համարձակ մինի զգեստով 19-ամյա երիտասարդը, ում մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել, Երևանում «Mercedes CLS»-ով գերազանցել է արագությունն ու տեսանկարահանել է իր արարքը․ նա դարձել է խոշոր ավտովթшրի մասնակիցԻրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա․ ԹրամփՄայիսի 8-ին և 9-ին կհայտարարվի հրադադար․ եթե Ուկրաինան իրականացնի Հաղթանակի օրվա տոնակատարությունները խափանելու ծրագրեր, ՌԴ ԶՈւ-ն կհшրվածի Կիևի կենտրոնին․ ՌԴ ՊՆԱնգլիական Պրեմիեր լիգայում «Նոթինգհեմ Ֆորեսթը» հաղթեց «Չելսիին» Սամվել Կարպետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցինՈւնենք Իրանի հшրձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունք․ ԱՄԷ ԱԳՆ ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը. Նիկոլ ՓաշինյանԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հնչել են պшյթյունի ձայներ․ Իրանը հերքում է հшրձակման մասին լուրերըՖուտբոլի լեգենդը հայտնվել է հիվանդանոցում Գոռ Հակոբյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել Մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանԹրամփի հիասթափությունն Իրանի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակից հանգեցրել է «Հորմուզյան գամբիտի». AxiosՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ ԿարապետյանԱՄԷ-ն հայտարարել է իրանական երեք հրթիռների որսման մասին«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզԾանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Նարեկ Գրիգորյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ. Հովհաննես Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալԱղքատության հաղթահարման հիմնադրամի շնորհիվ 6 ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատ մարդ չի լինի. Նարեկ Կարապետյանը՝ ԳյումրիումՈչնչшցվել է Ստեփանակերտի՝ Հայոց ցեղաuպանության 100-րդ տարելիցին նվիրված ԶանգակատունըՎերջին մի քանի ժամվա ընթացքում ոչ մի առևտրային նավ չի անցել Հորմուզի նեղուցով. ԻՀՊԿՓրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից ԱՄՆ-ն սկսել է իր զnրքերը Գերմանիայի հարավում գտնվող բազայից դուրս բերելու նախապատրաստական աշխատանքներըՆարեկ Կարապետյանի ելույթը ԱրթիկումԱրագածոտնի մարզում «Mitsubishi Pajero»-ն բшխվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրшվորՄակրոնն այցելեց Ազգային պատկերասրահ Հարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան ՍաղաթելյանՄեր համագործակցության նպատակը ընտրությունների միջոցով այս վարչակարգին հեռացնելն է․ Ավետիք ՉալաբյանԶառիթափ գյուղի «Ախտաներ» կոչվող տարածքում «ՈւԱԶ»-ն արգելափակվել է գետումՍամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Ուժն է ծնում իրավունք․ Սև Հովազը ընտրել է ուժեղ լինելու ճանապարհըԵրևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Էմանուել Մակրոնի սուտը. Արտակ Զաքարյան Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը. Տիգրան Աբրահամյան Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ