Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով հունիսի 7-ին ժամանել է Բելգիա: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հունիսի 8-ին Նախագահը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի եւ մի խումբ պատգամավորների հետ:
Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի եւ Արցախի խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը պատրաստակամ է զարգացնել խորհրդարանական հարաբերությունները Բելգիայի հետ եւ այստեղ ակնկալում է հայ ժողովրդի բարեկամների գործուն աջակցությունը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



