Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ
SOCIETYԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով հունիսի 7-ին ժամանել է Բելգիա: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հունիսի 8-ին Նախագահը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի եւ մի խումբ պատգամավորների հետ:
Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի եւ Արցախի խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը պատրաստակամ է զարգացնել խորհրդարանական հարաբերությունները Բելգիայի հետ եւ այստեղ ակնկալում է հայ ժողովրդի բարեկամների գործուն աջակցությունը:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



