Այս տարի Գերմանիա ժամանած միգրանտների 80 տոկոսն անձնագիր չի ունեցել. Bild
МЕЖДУНАРОДНОЕԸնթացիկ տարվա հունվարից մինչեւ ապրիլ Գերմանիա ժամանած միգրանտների շուրջ 80 տոկոսն իր հետ փաստաթղթեր չի ունեցել: Այս տեղեկատվությունը հունիսի 8-ին տարածել Է Bild թերթը:
Ընդամենն այդ ժամանակամիջոցում Գերմանիայում գրանցվել եւ տեղավորվել Է 114 հազար միգրանտ, անձնագիր չի ունեցել 90 հազար մարդ: Դա նշանակում Է, որ տեղական իշխանություններն ստույգ տվյալներ չունեն այն մասին, թե ինչ Է այդ մարդկանց անունը, նախկինում որտեղ են ապրել եւ ինչ ազգության են պատկանում նրանք:
Ավելի վաղ Գերմանիայի ֆեդերալ հետախուզական ծառայության (ԲՆԴ) ղեկավար Գերհարդ Շինդլերը չի բացառել, որ փախստականների տեսքով Եվրոպայում կարող են հայտնվել ահաբեկիչներ:
2015 թվականի արդյունքներով՝ Գերմանիա Է ժամանել փախստականի կարգավիճակ հայցող շուրջ 1,1 միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



