Այս տարի Գերմանիա ժամանած միգրանտների 80 տոկոսն անձնագիր չի ունեցել. Bild
INTERNATIONAL NEWSԸնթացիկ տարվա հունվարից մինչեւ ապրիլ Գերմանիա ժամանած միգրանտների շուրջ 80 տոկոսն իր հետ փաստաթղթեր չի ունեցել: Այս տեղեկատվությունը հունիսի 8-ին տարածել Է Bild թերթը:
Ընդամենն այդ ժամանակամիջոցում Գերմանիայում գրանցվել եւ տեղավորվել Է 114 հազար միգրանտ, անձնագիր չի ունեցել 90 հազար մարդ: Դա նշանակում Է, որ տեղական իշխանություններն ստույգ տվյալներ չունեն այն մասին, թե ինչ Է այդ մարդկանց անունը, նախկինում որտեղ են ապրել եւ ինչ ազգության են պատկանում նրանք:
Ավելի վաղ Գերմանիայի ֆեդերալ հետախուզական ծառայության (ԲՆԴ) ղեկավար Գերհարդ Շինդլերը չի բացառել, որ փախստականների տեսքով Եվրոպայում կարող են հայտնվել ահաբեկիչներ:
2015 թվականի արդյունքներով՝ Գերմանիա Է ժամանել փախստականի կարգավիճակ հայցող շուրջ 1,1 միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



