Ո՞ւմ հետ է հանդիպել Մեծ Բրիտանիայի դեսպանը
ПОЛИТИКАՄեր ունեցած տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությունն այս օրերին քննարկումներ է վարում Հայաստանում միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ:
Խնդրի առարկան օրենսդրական վերջին փոփոխություններն են, մասնավորապես՝ հունիսի 1-ից ուժի մեջ մտած Ընտրական օրենսգիրքը:
Երեկ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փակ հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ:
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում միջազգային կառույցների կողմից լուրջ հայտարարություններ են սպասվում, որտեղ չեն բացառվում ուղերձներ եւ կոչեր՝ ուղղված Հայաստանի իշխանություններին:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ շուտով հայտարարությամբ հանդես կգա նաեւ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



