Ո՞ւմ հետ է հանդիպել Մեծ Բրիտանիայի դեսպանը
POLITICSՄեր ունեցած տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությունն այս օրերին քննարկումներ է վարում Հայաստանում միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ:
Խնդրի առարկան օրենսդրական վերջին փոփոխություններն են, մասնավորապես՝ հունիսի 1-ից ուժի մեջ մտած Ընտրական օրենսգիրքը:
Երեկ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փակ հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ:
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում միջազգային կառույցների կողմից լուրջ հայտարարություններ են սպասվում, որտեղ չեն բացառվում ուղերձներ եւ կոչեր՝ ուղղված Հայաստանի իշխանություններին:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ շուտով հայտարարությամբ հանդես կգա նաեւ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



