ԱՄՆ-ը արգելափակել է ահաբեկչական կազմակերպությունների՝ 37,6 մլրդ դոլարի ակտիվներ
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգներն, օգտագործելով ֆինանսական պատժամիջոցների լծակը, 2015 թվականին արգելափակել Է ահաբեկչական կազմակերպությունների՝ 37,6 միլիարդ դոլարի ակտիվներ, ինչը 30 տոկոսով ավելի Է, քան 2014 թվականին: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության զեկույցում, ո րը հրապարակվել Է հունիսի 6-ին:
Ըստ ֆինանսների նախարարության՝ կազմակերպությունների եւ քաղաքացիների ամենից շատ ակտիվներ՝ 14,1 միլիարդ դոլարի, արգելափակվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի պատճառով: Երկրորդ տեղում են այն ֆիզիկական եւ իրավական անձանց ակտիվները, որոնք աջակցություն են ցույց տվել «Ալ Քաիդային»՝ ավելի քան 13 միլիարդ դոլար: Երրորդ տեղում են «Հըզբոլլահ» կազմակերպության հետ կապված ակտիվները՝ 8,2 միլիարդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



