ԱՄՆ-ը արգելափակել է ահաբեկչական կազմակերպությունների՝ 37,6 մլրդ դոլարի ակտիվներ
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգներն, օգտագործելով ֆինանսական պատժամիջոցների լծակը, 2015 թվականին արգելափակել Է ահաբեկչական կազմակերպությունների՝ 37,6 միլիարդ դոլարի ակտիվներ, ինչը 30 տոկոսով ավելի Է, քան 2014 թվականին: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության զեկույցում, ո րը հրապարակվել Է հունիսի 6-ին:
Ըստ ֆինանսների նախարարության՝ կազմակերպությունների եւ քաղաքացիների ամենից շատ ակտիվներ՝ 14,1 միլիարդ դոլարի, արգելափակվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի պատճառով: Երկրորդ տեղում են այն ֆիզիկական եւ իրավական անձանց ակտիվները, որոնք աջակցություն են ցույց տվել «Ալ Քաիդային»՝ ավելի քան 13 միլիարդ դոլար: Երրորդ տեղում են «Հըզբոլլահ» կազմակերպության հետ կապված ակտիվները՝ 8,2 միլիարդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



