Լևանդովսկին մնում է «Բավարիա»-ում. Ռեշկե
СПОРТՄյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամռանը չի հեռանա գերմանական ակումբից: Այդ մասին հայտարարել է «Բավարիա»-ի տեխնիկական տնօրեն Միխայել Ռեշկեն:
«Կասկած անգամ չկա նրանում, որ մեկնարկելիք մրցաշրջանը Լևանդովսկին անցկացնելու է Մյունխենում: Ռոբերտի պայմանագիրը նախատեսված է առաջիկա 3 տարիների համար, ինչն անհնար է դարձնում նրա հեռանալը ակումբից:
Մենք գիտենք, որ մեր թիմի կազմում է խաղում աշխարհի լավագույն հարձակվողը և պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի Լևանդովսկին իրեն երջանիկ զգա «Բավարիա»-ում», – ասել է Ռեշկեն:
Հիշեցնենք, որ վերջերս Լևանդովսկու անունը բավականին շատ է կապվում Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Ըստ որոշ աղբյուրների՝ Լևանդովսկին նույնիսկ համաձայնության է հասել «Ռեալ»-ի հետ՝ Մադրիդ տեղափոխության հարցում:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Когда земля уходит из-под ног: «Паст»
3
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»



