Լևանդովսկին մնում է «Բավարիա»-ում. Ռեշկե
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամռանը չի հեռանա գերմանական ակումբից: Այդ մասին հայտարարել է «Բավարիա»-ի տեխնիկական տնօրեն Միխայել Ռեշկեն:
«Կասկած անգամ չկա նրանում, որ մեկնարկելիք մրցաշրջանը Լևանդովսկին անցկացնելու է Մյունխենում: Ռոբերտի պայմանագիրը նախատեսված է առաջիկա 3 տարիների համար, ինչն անհնար է դարձնում նրա հեռանալը ակումբից:
Մենք գիտենք, որ մեր թիմի կազմում է խաղում աշխարհի լավագույն հարձակվողը և պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի Լևանդովսկին իրեն երջանիկ զգա «Բավարիա»-ում», – ասել է Ռեշկեն:
Հիշեցնենք, որ վերջերս Լևանդովսկու անունը բավականին շատ է կապվում Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Ըստ որոշ աղբյուրների՝ Լևանդովսկին նույնիսկ համաձայնության է հասել «Ռեալ»-ի հետ՝ Մադրիդ տեղափոխության հարցում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



