Սեդա Թութխալյանը՝ Եվրոպայի չեմպին
СПОРТԳյումրեցի Սեդա Թութխալյանը սպորտային մարմնամարզության կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպին:
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կայացած առաջնությունում Ռուսաստանի թիմը թիմային 175,212 միավորով արժանացել է ոսկե մեդալի: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է (170,312), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ֆրանսիան (168,496):
16-ամյա Սեդա Թութխալյանը 2015թ. պատանեկան օլիմպիական չեմպիոն է: Նա սամբոյի աշխարհի եւ ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է: Սեդան Մոսկվայում 7 տարեկանից է սկսել մարզվել սպորտային մարմնամարզությամբ: Նա Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ էր նվաճել նաեւ Բաքվում կայացած Եվրոպական մարզական խաղերում:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



