Սեդա Թութխալյանը՝ Եվրոպայի չեմպին
SPORTԳյումրեցի Սեդա Թութխալյանը սպորտային մարմնամարզության կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպին:
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կայացած առաջնությունում Ռուսաստանի թիմը թիմային 175,212 միավորով արժանացել է ոսկե մեդալի: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է (170,312), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ֆրանսիան (168,496):
16-ամյա Սեդա Թութխալյանը 2015թ. պատանեկան օլիմպիական չեմպիոն է: Նա սամբոյի աշխարհի եւ ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է: Սեդան Մոսկվայում 7 տարեկանից է սկսել մարզվել սպորտային մարմնամարզությամբ: Նա Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ էր նվաճել նաեւ Բաքվում կայացած Եվրոպական մարզական խաղերում:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



