Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին քարաթափումից հետո մաքրվել է ու դարձել երթևեկելի
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 4-ին, ժամը 20.54-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ավտոճանապարհը դարձնելով անանցանելի:
Դեպքի վայր է մեկնել Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ ավտոճանապարհին հարակից ժայռից տեղի է ունեցել ավազի և խճաքարերի սահք՝ մոտ 700 մ երկարությամբ, որը խոչնդոտում է երթևեկությանը:
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն մինչև ՃՇՇ աշխատակիցների ժամանելը:
Ժամը 23.40-ից «Դիլիջանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները սկսել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. ճանապարհահատվածն արդեն երթևեկելի է:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



