Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին քարաթափումից հետո մաքրվել է ու դարձել երթևեկելի
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 4-ին, ժամը 20.54-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ավտոճանապարհը դարձնելով անանցանելի:
Դեպքի վայր է մեկնել Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ ավտոճանապարհին հարակից ժայռից տեղի է ունեցել ավազի և խճաքարերի սահք՝ մոտ 700 մ երկարությամբ, որը խոչնդոտում է երթևեկությանը:
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն մինչև ՃՇՇ աշխատակիցների ժամանելը:
Ժամը 23.40-ից «Դիլիջանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները սկսել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. ճանապարհահատվածն արդեն երթևեկելի է:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



