Բաղդադի հյուսիսում ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել
ОБЩЕСТВОԻրաքում հերթական անգամ ահաբեկչության զոհ է դարձել 6 մարդ, 15 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով Reuters-ը, Բաղդադի հյուսիսում գտնվող Տարմիա քաղաքում զինվորական անցակետի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իր ականապատ բաճկոնը, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, որոնց թվում կան նաև զինվորականներ: Եվս 15 մարդ վիրավորվել է:
Նշվում է նաև, որ Իրաքի բանակային ուժերը շարունակում են փորձերը` գրավելու երկրի մայրաքաղաքից արևմուտք գտնվող Ֆալուջա քաղաքը, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: Ֆալուջայի վրա հարձակումը սկսվել է մայիսի 23-ից: Այդ ընթացքում մի քանի անգամ ռմբակոծության է ենթարկվել նաև մայրաքաղաք Բաղդադը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



