Բաղդադի հյուսիսում ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել
SOCIETYԻրաքում հերթական անգամ ահաբեկչության զոհ է դարձել 6 մարդ, 15 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով Reuters-ը, Բաղդադի հյուսիսում գտնվող Տարմիա քաղաքում զինվորական անցակետի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իր ականապատ բաճկոնը, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, որոնց թվում կան նաև զինվորականներ: Եվս 15 մարդ վիրավորվել է:
Նշվում է նաև, որ Իրաքի բանակային ուժերը շարունակում են փորձերը` գրավելու երկրի մայրաքաղաքից արևմուտք գտնվող Ֆալուջա քաղաքը, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: Ֆալուջայի վրա հարձակումը սկսվել է մայիսի 23-ից: Այդ ընթացքում մի քանի անգամ ռմբակոծության է ենթարկվել նաև մայրաքաղաք Բաղդադը:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



