Սերգեյ Լազարեւի եւ Լանա Դել Ռեյի անսպասելի հանդիպումը` Վարշավայի օդանավակայանում
ЛАЙФ«Եվրատեսիլ 2016»-ի ռուսաստանյան մասնակից Սերգեյ Լազարեւը մրցույթից հետո չի պատրաստվում հանգստանալ: Երգիչն արդեն սկսել է իր համերգային շրջագայությունները: The Best կոչվող համերգային շոուի շրջանակներում Լազարեւն արդեն հասցրել է ելույթ ունենալ Սվետլոգորսկում: Երգչի հաջորդ կանգառը Լեհաստանն էր:
Վարշավայի «Շոպեն» օդանավակայանում ռուսական շոու-բիզնեսի սիրված երգիչը հաճելի հանդիպում է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Լանա Դել Ռեյի հետ:
Իր ուրախությունը Սերգեյը «անմահացրել է» լուսանկարի տեսքով եւ Instagram-ի իր էջում կիսվել տպավորություններով.

«Աննկարագրելի հաճելի հանդիպում ունեցա Լանա Դել Ռեյի հետ Վարշավայի օդանավակայանում: Նա հրաշալի եւ շատ բարեհամբույր անձնավորություն է: Շատ եմ սիրում նրա Young and Beautiful երգը»,-գրել է երգիչը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



