Սերգեյ Լազարեւի եւ Լանա Դել Ռեյի անսպասելի հանդիպումը` Վարշավայի օդանավակայանում
LIFE«Եվրատեսիլ 2016»-ի ռուսաստանյան մասնակից Սերգեյ Լազարեւը մրցույթից հետո չի պատրաստվում հանգստանալ: Երգիչն արդեն սկսել է իր համերգային շրջագայությունները: The Best կոչվող համերգային շոուի շրջանակներում Լազարեւն արդեն հասցրել է ելույթ ունենալ Սվետլոգորսկում: Երգչի հաջորդ կանգառը Լեհաստանն էր:
Վարշավայի «Շոպեն» օդանավակայանում ռուսական շոու-բիզնեսի սիրված երգիչը հաճելի հանդիպում է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Լանա Դել Ռեյի հետ:
Իր ուրախությունը Սերգեյը «անմահացրել է» լուսանկարի տեսքով եւ Instagram-ի իր էջում կիսվել տպավորություններով.

«Աննկարագրելի հաճելի հանդիպում ունեցա Լանա Դել Ռեյի հետ Վարշավայի օդանավակայանում: Նա հրաշալի եւ շատ բարեհամբույր անձնավորություն է: Շատ եմ սիրում նրա Young and Beautiful երգը»,-գրել է երգիչը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



