Մոսկվայում ավիավթարի զոհ դարձած 4 հայերից երկուսը երեխաներ են
ОБЩЕСТВОՄոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ օգոստոսի 8-ին տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 4 հայազգի զոհվածների թվում երկու երեխա կա՝ 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները։
Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությանը տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը
Ինչպես Tert.am–ը տեղեկացրել էր ավելի վաղ, զոհված հայազգի մյուս երկու ուղևորներն են Լարիսա (25 տարեկան) և Պավել Մանուկյանները (26 տարեկան):
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին՝ ժամը 21.16-ի սահմաններում, երբ չբացահայտված հանգամանքներում բախվել էին «Սեսսնա 206» մակնիշի և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռները։ Վթարի հետևանքով զոհվել էին 2 օդաչուներն ու 7 ուղևորները։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



