Մոսկվայում ավիավթարի զոհ դարձած 4 հայերից երկուսը երեխաներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ օգոստոսի 8-ին տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 4 հայազգի զոհվածների թվում երկու երեխա կա՝ 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները։
Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությանը տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը
Ինչպես Tert.am–ը տեղեկացրել էր ավելի վաղ, զոհված հայազգի մյուս երկու ուղևորներն են Լարիսա (25 տարեկան) և Պավել Մանուկյանները (26 տարեկան):
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին՝ ժամը 21.16-ի սահմաններում, երբ չբացահայտված հանգամանքներում բախվել էին «Սեսսնա 206» մակնիշի և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռները։ Վթարի հետևանքով զոհվել էին 2 օդաչուներն ու 7 ուղևորները։
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



