Տարբեր երկրների տաքսիները (լուսանկարներ)
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Լոնդոնյան տաքսիները, որոնք քաղաքում անվանում են սև քէբ, քաղաքի կոլորիտի մաս են կազմում, տեղավորում են հինգ անձ՝ իրենց ուղեբեռով: Բացի սևից, Լոնդոնում կարելի է տեսնել նաև այլ գույնի տաքսիներ:
Տոկիոյում տաքսին թանկ հաճույք է, քանի որ հաշվիչը կանգ չի առնում անգամ այն ժամանակ, երբ մեքենան սպասում է կամ խցանումների մեջ է:
Մոսկվայում տաքսիները շատ տարածված են: Այստեղ տարբեր տեսակի տաքսիները՝ նաև մասնավոր, շատ են, բայց դեղին գույնի տաքսիները շատ տարածված են:
Չինաստանի Շէնչժէնի փողոցներում BYD auto ընկերության կողմից արտադրված էլեկտրոնային տաքսիները հայտնվել են դեռևս 2011-ից: 2014-ից էլեկտրոնային տաքսիներ շահագործման հանձնվեցին Կոլումբիայում և Մեծ Բրիտանիայում:
Տուկ-Տուկ. այսպիսի ձայնով մեր ժամանակների համար յուրահատուկ տաքսի է գործում Բանգկոկում, որը շատ տարածված է զբոսաշրջիկների շրջանում:
Մալթայում էկոլոգիապես մաքուր տաքսիներ են օգտագործում, որը նաև արագընթաց է:
Որքան էլ տարօրինակ է Թեհրանում մասնավոր տաքսիներ կան, որոնք կանայք են վարում. սա բացառապես կանանց տեղափոխելու տաքսի է:
Նյու Յորքի փողոցներում 2014-ի մարտից որպես տաքսի մարդկանց համար ծառայում են Nissan NV200 մակնիշի մեքենաները, որոքն պաշտոնապես Նյու Յորքի տաքսիներն են համարվում: Դրանք նաև անվանում են ապագայի տաքսիներ:
Հնդկաստանում որպես տաքսի մեր օրերում էլ ծառայում են հնագույն «Ամբասադոր»-ները



