Շատ համեղ կոտլետներ՝ «Շոտլանդական աչք»
ЛАЙФ168.am-ը գրում է.
Այս կոտլետներն անխոս կզարմացնեն Ձեր հարազատներին և ընկերներին:
Բաղադրիչները.
1. Աղացած միս – 800գ
2. Եփած հավի ձու – 6 հատ
3. Բատոն – 400գ
4. Կաթ – 0.5 բաժակ
5. Կանաչի, համեմունք, աղ
6. Տապակելուց առաջ թաթախելու համար – 1 հատ հում ձու և 2 ճ/գ ալյուր կամ պաքսիմատ
Պատրաստման եղանակը.
1. Կտրատել բատոնը և թրջել կաթի մեջ:
2. Աղացած մսին ավելացնել թրջած բատոնը, համեմունքները և մանր կտրատած կանաչին: Խառնել մինչև համասեռ զանգված ստանալը:
3. Բաժանել զանգվածը 6 մասի: Ամեն մի մասից ձևավորել թափակ բլիթ և վրան դնել եփած ձուն: Փաթաթել ձուն մսից պատրաստած տափակ բլիթով:
4. Ստացված կոտլետները սկզբում թաթախել հարած ձվի մեջ, հետո ալյուրի և ուղարկել ջեռոցը 40-50 րոպե:
5. Մատուցել մեջտեղից կիսած, կարտոֆիլով կամ բանջարեղենով:
1
«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»
2
По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сел...
3
Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппози...
4
Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст»
5
«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»



