Փաստաբանների պալատի բակում կբացվի Մխիթար Գոշի հուշարձանը
ОБЩЕСТВОԱյսօր ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի բակում՝ Զաքիյան 2 հասցեում, տեղի կունենա Մխիթար Գոշի հուշարձանի բացման արարողությունը: Վաղ միջնադարի Վարդապետի դիմաքանդակի հեղինակն է հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանը (Չուբարը):
Հուշարձանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն եւ Սառա Եսայանների ընտանիքը։ Արարողությանը մասնակցելու են իրավական, քաղաքական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Նշենք, որ բարերար Սառա Եսայանի օժանդակությամբ է վերանորգվում նաեւ իր ամուսնու անունը կրող՝ Երեւանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



