Փաստաբանների պալատի բակում կբացվի Մխիթար Գոշի հուշարձանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի բակում՝ Զաքիյան 2 հասցեում, տեղի կունենա Մխիթար Գոշի հուշարձանի բացման արարողությունը: Վաղ միջնադարի Վարդապետի դիմաքանդակի հեղինակն է հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանը (Չուբարը):
Հուշարձանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն եւ Սառա Եսայանների ընտանիքը։ Արարողությանը մասնակցելու են իրավական, քաղաքական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Նշենք, որ բարերար Սառա Եսայանի օժանդակությամբ է վերանորգվում նաեւ իր ամուսնու անունը կրող՝ Երեւանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



