Ահաբեկիչներն Իրաքում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը դիտելիս սպանել են «Ռեալ»-ի առնվազն 12 երկրպագուի
МЕЖДУНАРОДНОЕ«Ռեալ» ֆուտբոլային ակումբի առնվազն 12 երկրպագու է մահացել Իրաքում ահաբեկչական հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Ինչպես հաղորդվում է, ահաբեկչությունը տեղի է ունեցել Բաակուբա քաղաքում:
Չորս ահաբեկիչ ներխուժել են այն տարածք, որտեղ մադրիդյան ակումբի երկրպագուները դիտում էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Նրանք անկանոն կրակ են բացել: Հանցագործներին հաջողվել է փախչել, այս պահի դրությամբ ոչ ոք բերման չի ենթարկվել:
Երկրի իշխանությունները հայտնել են, որ դեպքի պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուսերին է:
Մայիսի 13-ին ևս Իրաքի մեկ այլ քաղաքում երկրպագուների վրա հարձակվելու հետևանքով առնվազն 16 մարդ էր մահացել: «ԻՊ»-ը ստանձնել էր դեպքի պատասխանատվությունը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



