Ահաբեկիչներն Իրաքում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը դիտելիս սպանել են «Ռեալ»-ի առնվազն 12 երկրպագուի
INTERNATIONAL NEWS«Ռեալ» ֆուտբոլային ակումբի առնվազն 12 երկրպագու է մահացել Իրաքում ահաբեկչական հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Ինչպես հաղորդվում է, ահաբեկչությունը տեղի է ունեցել Բաակուբա քաղաքում:
Չորս ահաբեկիչ ներխուժել են այն տարածք, որտեղ մադրիդյան ակումբի երկրպագուները դիտում էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Նրանք անկանոն կրակ են բացել: Հանցագործներին հաջողվել է փախչել, այս պահի դրությամբ ոչ ոք բերման չի ենթարկվել:
Երկրի իշխանությունները հայտնել են, որ դեպքի պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուսերին է:
Մայիսի 13-ին ևս Իրաքի մեկ այլ քաղաքում երկրպագուների վրա հարձակվելու հետևանքով առնվազն 16 մարդ էր մահացել: «ԻՊ»-ը ստանձնել էր դեպքի պատասխանատվությունը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



