Մարտունի-Վարդենիս-Սոթք մայրուղու 4,6 կմ հատվածի հիմնանորոգումը կմեկնարկի 25 օր հետո. նախարարություն
ОБЩЕСТВОՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պարզաբանում է տարածել Մարտունի – Վարդենիս – Սոթք միջպետական(Մ-11) մայրուղու կմ 6,5-11,1 հատվածի անբարեկարգ վիճակի հետ կապված տեղեկատվության առնչությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, նշված ճանապարհահատվածը ներառված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով Համաշխարհային բանկի միջոցներով 2016թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։
Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար մրցույթն արդեն հայտարարված է, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում:
Ըստ սահմանված ընթացակարգի՝ 25 օր հետո կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



