Մարտունի-Վարդենիս-Սոթք մայրուղու 4,6 կմ հատվածի հիմնանորոգումը կմեկնարկի 25 օր հետո. նախարարություն
SOCIETYՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պարզաբանում է տարածել Մարտունի – Վարդենիս – Սոթք միջպետական(Մ-11) մայրուղու կմ 6,5-11,1 հատվածի անբարեկարգ վիճակի հետ կապված տեղեկատվության առնչությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, նշված ճանապարհահատվածը ներառված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով Համաշխարհային բանկի միջոցներով 2016թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։
Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար մրցույթն արդեն հայտարարված է, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում:
Ըստ սահմանված ընթացակարգի՝ 25 օր հետո կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



